Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 28-ին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ դարձյալ թիրախավորել է հայաստանյան հասարակական կազմակերպություններին՝ համեմելով իր խոսքը կեղծ պնդումներով (որոշ հրապարակումներում կասկածներ էին հայտնվել, որ նման տեղեկությունները տարածում է հիմնականում ռուսաստանյան քարոզչամեքենան-հեղ․):

Քոչարյանը, օրինակ, պնդել է, թե իբր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հովանավորել է ամերիկյան աստղերին, որպեսզի վերջիններս Ուկրաինայում հուզիչ տեսարաններ բեմադրեն, ինչպես ասում է 2-րդ նախագահը՝ «հերթով գնում էին Ուկրաինա վճարովի հուզվելու համար։ Եվ դա փաստ է»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» դեռևս շաբաթներ առաջ գրել էր, որ այս պնդումը կեղծ է, ոչ փաստահենք։ 

Այսպես, 2025 թ․ փետրվարին համացանցում տարածվել էր մի տեսանյութ՝  ներկայացվելով որպես E! News ամերիկյան լրատվամիջոցի արտադրանք․ այնտեղ պնդում էր արվում, թե USAID-ը միլիոնավոր դոլարներ է վճարել հայտնի դերասաններին, ինչպիսիք են Բեն Սթիլլերը, Անջելինա Ջոլին, Շոն Փենը և Օռլանդո Բլումը, Ուկրաինա այցելելու համար՝ իբր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեղինակությունը բարձրացնելու նպատակով։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

356