Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Այս տեղեկատվությունը Araratnews.am-ին փոխանցել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել։ Քննչական գործողություններն իրականացվել են Շենգավիթի նստավայրում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող գործի շրջանակում։

344