Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կիրակի օրը Արեգակի վրա տեղի է ունեցել M հզորության նախավերջին դասի չորս բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: Օրվա ամենահզոր բռնկումը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 17:04-ին։

Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X:

Բռնկումները սովորաբար ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել:

538