Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․

Ձեր ստորագրության վրա կուզեք Արարատ նկարեք, կուզեք Արագած նկարեք, կուզեք Տիգրան Մեծի ծովից-ծով Հայաստան նկարեք, սոցիալական քարտ ու անձնագիր ստանալու եք։

Դաշնակների Երկիր oրաթերթը, Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը լծված են ակնհայտ կեղծիք տարածելուն, թե Արարատի նշանով ստորագրության համար քաղաքացուն սոցքարտ չեն տվել։

 ՆԳՆ-ն հերքել է լուրը, նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ ստորաբաժանումում, իսկ քաղաքացու կինը հայտնել է լրատվամիջոցներին, որ ամուսինը սուտ տեղեկություններ է փոխանցել, եղել է ոչ ադեկվատ վիճակում։

 Փաստացի՝ դաշնակների օրաթերթը, Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը ոչ ադեկվատ մարդուն դարձրել են քարոզչամիջոց։

296