Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է շարունակել շփումները և ակնկալում է Սաուդյան Արաբիայում առաջին համատեղ հանդիպումը։ Թրամփը նաև դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։

Փետրվարի 12-ին Պուտինն ու Թրամփը առաջին հեռախոսազրույցն են ունեցել 2020 թվականից ի վեր: Պուտինը հրավիրել է ԱՄՆ նախագահին այցելել Մոսկվա և պատրաստակամություն հայտնել ընդունելու ԱՄՆ պաշտոնյաներին Ռուսաստանում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ ուկրաինական կարգավորումը:

«Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են նաև շարունակել անձնական շփումները, այդ թվում՝ անձնական հանդիպում կազմակերպել»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Զրույցից հետո Թրամփն իր Truth սոցիալական ցանցում հայտնել է, որ երկու առաջնորդները պայմանավորվել են «սերտ համագործակցության, ներառյալ փոխայցելություննեի»։

Բացի այդ, Թրամփը լրագրողներին ասել է, որ Պուտինի հետ զրույցը «գերազանց» էր և բավականին երկարատև։

«Կարծում եմ՝ նախագահ Պուտինը խաղաղություն է ուզում, նախագահ Զելենսկին՝ խաղաղություն, ես՝ խաղաղություն։ «Ես պարզապես ուզում եմ, որ մարդիկ դադարեն մահանալ»,- ասել է նա՝ հավելելով, որ թեև չգիտի Ռուսաստանի առաջնորդի մտքերը, բայց կարող է վստահորեն ասել, որ ցանկանում է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը, և «դա լավ է»։

Թրամփն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կաշխատի ապահովել, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է շուտ։

180