Վթար Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին. վարորդը մահացել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 16-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 5-րդ կմ-ին «ԶԻԼ-131» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը՝ 37-ամյա Արթուր Ա․-ն, մահացել է, իսկ 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն։
17 Փետրվար, 2025 12:24
179