
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խաչատուր Սամվելի Բալասանյանը հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքերի հանցավոր ծագումը, դրանց տեղաշարժը, տնօրինման եղանակը և պատկանելությունը թաքցնելու նպատակով ձեռք է բերել հոր՝ Սամվել Բալասանյանի, հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.
ՀՀ կառավարության՝ 1995 թվականի հունիսի 6-ի թիվ 243 կարգադրությամբ ՀՀ Շիրակի մարզի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող «Սև Բերդ» կոչվող 25 հա հողատարածքն անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը:
«ՀՀ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության՝ 2004 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1270-Ն որոշման հավելվածի 6-րդ կետով «Սև Բերդ» ամրոցն ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի՝ դեռևս 2005 թվականի փետրվարի 24-ի թիվ 35 որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող 21.07 հա մակերեսով հողն ու դրա վրա առկա 626 քմ մակերեսով «Սև Բերդ» ամրոցն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որի հիմքով նույն օրը գրանցվել է նախարարության օգտագործման իրավունքը, իսկ «Սև Բերդ» ամրոցի նկատմամբ սեփականության իրավունքը:
Այնուհետև, Գյումրի համայնքի ղեկավարի՝ 2005 թվականի մարտի 31-ի թիվ 656 որոշմամբ հիշյալ 21.07 հա մակերեսով հողը բաժանվել է՝ 20.28 հա և 0.79 հա մակերեսների, որոնց նկատմամբ շարունակվել է պահպանվել ՀՀ ՊՆ օգտագործման իրավունքը և տրվել իրավունքի վկայականներ:
«ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասի» ՀՀ կառավարության՝ 2006 թվականի հունիսի 16-ի թիվ 1089-Ն որոշման 5-րդ հավելվածի համաձայն՝ Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողերի ցանկում «Սև Բերդ» կոչվող, 4 հա մակերեսով հողը, որի վրա գտնվել է «Սև Բերդ» ամրոցը, հանդիսացել է որպես հատուկ պահպանվող տարածքների հող, իսկ մնացածը համայնքին փոխանցվել է անհատույց՝ որպես գյուղատնտեսական նշանակության հող՝ արոտ:
Ռուբեն Ժորայի Սանոյանը 2015 թվականի փետրվարի դրությամբ զբաղեցնելով ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, բացի այդ, միջոցներ տրամադրելով օժանդակել է Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանին` շահադիտական և խմբային շահերից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.
Այսպես.
ՀՀ կառավարության՝ 1995 թվականի հունիսի 6-ի թիվ 243 կարգադրությամբ ՀՀ Շիրակի մարզի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող «Սև Բերդ» կոչվող 25 հա հողատարածքն անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը:
«ՀՀ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության՝ 2004 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1270-Ն որոշման հավելվածի 6-րդ կետով «Սև Բերդ» ամրոցն ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի՝ դեռևս 2005 թվականի փետրվարի 24-ի թիվ 35 որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող 21.07 հա մակերեսով հողն ու դրա վրա առկա 626 քմ մակերեսով «Սև Բերդ» ամրոցն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որի հիմքով նույն օրը գրանցվել է նախարարության օգտագործման իրավունքը, իսկ «Սև Բերդ» ամրոցի նկատմամբ սեփականության իրավունքը:
Այնուհետև, Գյումրի համայնքի ղեկավարի՝ 2005 թվականի մարտի 31-ի թիվ 656 որոշմամբ հիշյալ 21.07 հա մակերեսով հողը բաժանվել է՝ 20.28 հա և 0.79 հա մակերեսների, որոնց նկատմամբ շարունակվել է պահպանվել ՀՀ ՊՆ օգտագործման իրավունքը և տրվել իրավունքի վկայականներ:
«ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» ՀՀ կառավարության՝ 2006 թվականի հունիսի 16-ի թիվ 1089-Ն որոշման 5-րդ հավելվածի համաձայն՝ Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողերի ցանկում «Սև Բերդ» կոչվող, 4 հա մակերեսով հողը, որի վրա գտնվել է «Սև Բերդ» ամրոցը, հանդիսացել է որպես հատուկ պահպանվող տարածքների հող, իսկ մնացածը համայնքին փոխանցվել է անհատույց՝ որպես գյուղատնտեսական նշանակության հող՝ արոտ:
Դեռևս 2005 թվականի մայիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Տիգրան Պետրոսյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրով 626 քմ մակերեսով «Սև Բերդ» ամրոցի շենքը և 0.79 հա հողատարածքն օտարվել է վերջինիս, ով իր հերթին 2012 թվականի նոյեմբերի 15-ին հիշյալ գույքն ընդհանուր՝ 48.000.000 ՀՀ դրամով վաճառել է Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանին:
Գործը ուղարկվել է դատարան։
Աղբյուրը՝ armlur․am