Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հետևում ես Բաքվում դատավարությունը,  և դա ինչ հետևանք կարող է ունենալ ՀՀ-ի համար: Վերջերս իմ խոսույթում օգտագործեցի, որ պետք է գերի չընկնեն,  չէ, գերի պետք է չընկնել, այն էլ այդպիսի մակարդակի ղեկավարության  գերի ընկնելը Բաքվի դատավարության ընթացքում դա օգտագործվելու էր ՀՀ-ի դեմ»,-  այս մասին այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

Խոսելով գերեվարման հանգամանքներից՝ նշեց, որ գերեվարում պետք է թույլ չտային անվտանգության աշխատակիցները, նաև խաղաղապահները. «Տարել են առանձնատուն, այս բացահայտումները հերթականությամբ կլինեն, իմ ասածն ուրիշ բանի մասին է, ամեն ինչ պիտի արվեր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր»։

315