
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց, որ ի տարբերություն ԱՆԻՖ-ի ներդրումների՝ Ամուլսարի նախագիծը շատ լավ նախագիծ է։
«Ձեր նշած հետազոտության արդյունքում բնապահպանական խնդիրներ են բարձրացվել, որոնք համապարփակ ենք ընկալել եւ դրանց տրվել են պատասխաններ, որոնք համարվել են վստահելի։ Ազդակիր համայնքների համար ձեւավորվել են լրացուցիչ մեխանիզմներ՝ այդ թվում ֆինանսական, եւ հետեւաբար կարծում ենք, որ ծրագրի գործարկումը լավ է եւ տնտեսական, եւ սոցիալական առումով, իսկ բնապահպանական առումով վերահսկելի է եւ ստանդարտների մեջ է լինելու»,- ասաց նա։
Անդրադառանալով ընդդիմադիր պատգամավորի մեղադրանքներին, վարչապետն ասաց․ «Դուք իրավունք չունեք որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել․ եթե այդ ժանրով գնանք՝ կասենք այդտեղ բոքսի պերչատկեքով նստած մի հատ ռեմբո, կոմանդոս կար, կգամ կկապեմ Ձեզ հետ»։