Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․

Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան «բոշա-փչացած» վիճաբանությանը խոհանոցից պոչը ջարդած շերեփի պես միացավ նաև փեսա Միշիկը։

 Կողմերից մեկը մյուսին համարում է բոշա՝ մեղադրելով 2018-ին իշխանությունը Փաշինյանի տալու համար։

 Մյուսը կողմը՝ հակառակ կողմին համարում է փչացած՝ մեղադրելով 2021-ի ընտրությունները տանուլ տալու ու իշխանությունը չվերցնելու համար։

 Զավեշտի վերածված «բոշա-փչացած» այս պայքարում սակայն 2 կողմն էլ փչացած են, քանզի մինչ օրս չհասկացան՝ իշխանությունը տվողն ու վերցնողը միմիայն ժողովուրդն է, Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

456