Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վաշինգտոնը պնդում է, որ Ուկրաինայում առնվազն կարճաժամկետ հրադադար պետք է լինի, քանի որ ռազմական գործողությունների շարունակությունը չի նպաստում բանակցային գործընթացին։

Այս մասին Araratnews.am-ը հայտնում է՝ մեջբերելով հատված ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոյի ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցից։

«Սա դժվար, երեք տարվա պատերազմ է, որը մղվում է շատ լայն ռազմաճակատում, շատ բարդություններով: Ոչ ոք չի ասում, որ դա հեշտ է լինելու, բայց ես ուզում եմ, որ բոլորը հասկանան, թե որն է ծրագիրը: Պլան A-ն է՝ դադարեցնել կրակոցները, որպեսզի կարողանանք անցնել պլան B-ին՝ երկրորդ փուլին, որը բոլորին բանակցությունների սեղանի շուրջ բերելն է», - ասել է Ռուբիոն:

Ռուբիոն անդրադարձել է նաև Ուիթքոֆի ևՊուտինի հանդիպմանը՝ նշելով, որ այն «խոստումնալից» է եղել, սակայն «որոշ խնդիրներ կան»:

 

267