Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Այս մասին, Araratnews.am-ի  փոխանցմամբ, X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը։

Նա նշել  է, որ անցած շաբաթ Ադրբեջանում խոսել է այդ երկրի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։

«Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ առաջընթաց քայլ են արել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է ավարտենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ»,- X-ում գրել է Թրամփի խորհրդականը։

«Ամերիկայի Ոսկեդարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, մինչև դա տեղի կունենա»,- գրել է Ուոլցը։

152