
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ես կուզենայի էլեկտրական մեքենաների համար այլ սկզբունք դնեինք՝ հաշվի առնելով, որ մեր քաղաքի բնապահպանական վիճակը լավ չի, ես կցանկանայի, որ էլեկտրական մեքենաներն ավելի շատ ծառայություն մատուցեին, քան ֆիզիկական անձանցը լինեին, որ ավելի շատ քշվեր այդ մեքենան, որ մեր էկոլոգիան չփչանար։
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։
«Ուզում եմ ասել, որ մենակ բերել-տանելով չի, բա դրա տրամաբանական շարունակությունը, որ պետք է մեզ օգուտ տա։ Խնդրում եմ այդ հարցը ձեր մոտ նշեք, որ մյուս անգամ մեր լուծումը այն լինի, որ մենք օգնենք աջակցեն, թեկուզ մի գումար էլ տանք, որ ծառայություն մատուցող կառույցները օգտվեն։ Հիմա մարդը բերում է, սեփականատեր է, կարող է շաբաթվա մեջ 3 օր էլ չի վարում այդ մեքենան»,- նշեց պատգամավորը։
Պապոյանն ի պատասխան շեշտեց, որ այս հարցն էլ է ուսումնասիրվել, բայց այնպես է ստացել, որ անհատներով բերվածների մի զգալի մասը բերվել է հենց այսպիսի նպատակով, օրինակ, տաքսի ծառայությունների։
Սուքիասյանը առաջարկեց վիճակագրություն կազմել, որ պարզ դառնա վիճակը։ «Դուք տալիս եք արտոնություն, բյուջե չի գալիս այդ գումարը, որ հետո ի՞նչ լինի դա։ Նշանակում է, եթե դուք դրանից գումար չեք վերցնում, դուք արտոնություն եք տալիս, դա պետք է գար բյուջե, ասել եք չենք ուզում։ Բա որ չեք ուզում, ի՞նչ է դառնալու դա։ Մեկը տանի իր ավտոտնակում կանգանեցնի, ոչ մի բան չանի, տվեք թող բոլորը ծառայություն մատուցեն՝ տաքսու տակ կլինեն, օդանավակայանից տուրիստ կտեղափոխեն, մաքսիմում 24 ժամ թող աշխատեն»,- նշեց նա։