
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ բողոքի ցույցերի մեկնարկից հետո չորս օրվա ընթացքում ավելի քան 1100 ցուցարար է բերման ենթարկվել, 123 ոստիկան վիրավորվել է։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Երլիկայան տեղական լրատվամիջոցներին։
«Ցույցերի ընթացքում վիրավորվել են մեր ոստիկաններից 123-ը։ Ակցիաների ընթացքում առգրավվել են քարեր, փայտեր, մոլոտովի կոկտեյլներ, կացիններ ու դանակներ։ Ոստիկանության վրա հարձակվածների, հանրային գույքը վնասելու և մեր ժողովրդի անվտանգությանը սպառնացողների նկատմամբ շարունակվում է դատավարությունը։ Ձերբակալվածների թվում հայտնաբերվել են 12 տարբեր ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձինք»,- գրել է նախարարը X-ում։