Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս պահից պետք է մտածել, ոնց անենք, որ ունենանք մարտկոցներ, որոնք գիշերային ժամերին էներգիա կվերցնեն, ցերկային ժամերին բաց կթողնեն։ Պետք է հասկանալ, թե դա մեզ ինչքան օգուտ կտա, վերջին հաշվով էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենք։

ԱԺ հերթական նիստում նման հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։

Մեսրոպյանը նշեց, որ հարցն իրոք կարևոր է՝ հաշվի առնելով էլեկտրական և էներգետիկական լուրջ խնդիրները։

«Հատկապես արևային էլեկտրակայանների մասով արդեն իսկ ներկա պահին էլեկտրական և էներգետիկական ռեժիմներ վարելու լուրջ խնդիրներ ունենք։ Եթե թվերով խոսեմ, այսօր 720 մեգավատ արևային կայաններն էին արտադրում՝ արդյունաբերական և տանիքների կայանները, և այդ պահին  հանրապետության սպառման պահանջարկը 680 մեգավատ է։  Կարգավորման միակ գործիքը այս պահին Իրան-Հայաստան օդային գիծն է, որի  թողունակությունը 330 մեգավատ է, դրանից ավել չենք կարող այդ գիծը ծանրաբեռնել»,- նշեց նա։

394