
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին վերաբերող օրենքի նախագիծը:
Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոխվել է օրենքի նախագծի նախաբանը.
«Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը»:
Ի սկզբանե նախաբանը ձևակերպված էր հետևյալ կերպ. «Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»:
ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց՝ օրինագիծը համահունչ է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ՀՀ նպատակին, նշելով, որ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման հայտնի ուղերձը հղել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։