Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության հերթական նիստում ընդունվեց՝ հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառում հաստատելու մասին հարցը: Զեկուցող՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը բխում է մի կողմից ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. զարգացման ռազմավարությունից, մյուս կողմից էլ հանրության շրջանում առողջ ապրելակերպն ու ֆիզիկական առողջ ակտիվությունը խթանելու նպատակով, նաև հանրային երթևեկության էկոլոգիապես անվտանգ այլընտրանքային ձևերը խթանելու անհրաժեշտությունից, որոնք կարող են նպաստել խցանումների նվազեցմանը: 

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ այն ուսանողներն ու դասախոսները, որոնք դիտարկում են հեծանիվով գնալ դասի և վերադառնալ տուն, կամ հեծանիվն օգտագործել որպես տրանսպորտային միջոց՝ Կառավարությունը պատրաստ է աջակցել այդ նպատակով վերցված վարկի տոկոսի սուբսիդավորման ձևով. «Տոկոսը զրոյանում է բոլոր այն ուսանողների և  դասախոսների համար, ովքեր պատրաստ են հեծանիվը դիտարկել որպես փոխադրամիջոց: 

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսանկարը՝ արխիվային

425