Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին:

Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել հարկային քաղաքականության հեռանկարների և առանձին ուղղությունների շուրջ, ինչպես նաև քննարկել ոլորտային մի շարք խնդիրներ:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունների մասին հետադարձ կապի ամրապնդման, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով կողմերը պայմանավորվել են ապահովել նման հանդիպումների շարունակական բնույթը:

179