Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի և ԱՄՆ-ի միջև աճող լարվածությամբ և հուսով է, որ կողմերը կարող են պայմանավորվել միջնորդների օգնությամբ անուղղակի բանակցություններ վարել։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք ակնհայտորեն մտահոգված ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող լարվածությամբ: Մենք նաև դրական ենք արձագանքել լուրերին, որ կա երրորդ կողմի օգնությամբ անուղղակի բանակցություններ վարելու հնարավորություն: Հուսով ենք, որ երրորդ կողմին որպես միջնորդ օգտագործելու հնարավորությունը կիրականանա»,- ասել է նա:

150