Տաթևիկ Հայրապետյանը՝ Բաքվում անցակվող շքերթի մասին.

Բաքվում անցակվող շքերթը ագրեսիայի, մարդկության դեմ գործած հանցագործությունների, տարածաշրջան վարձկան ահաբեկիչներ բերելու և թուրքական ֆաշիզմի խորացմանն ուղղված «հաղթանակի» շքերթ է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հաղթանակին նվիրված ռազմական շքերթին:
«Հնչող ռազմատենչ կոչերը, ՀՀ պետական սահմանների նկատմամբ նկրտումների մասին հերթական հայտարարությունները, մարդկության դեմ հանցագործություն իրականացրած մարդասպանների ոգեկոչումը դրա վառ ապացույց են։
Հերթական անգամ համոզվում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են տարածաշրջանում հարցերը լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը։ Սա իրական սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար»,- ասված է գրառման մեջ։
10 Դեկտեմբեր, 2020 23:17
1466
Նեթանյահուն մայիսի 8-ին կայցելի Ադրբեջան
28 Ապրիլ, 2025 15:50
Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
28 Ապրիլ, 2025 12:35
Նոր էջ է երկու երկրների համար․ Փեզեշքիանը ժամանել է Ադրբեջան
28 Ապրիլ, 2025 12:23
ՌԴ-ն ակնկալում է, որ ՀԱՊԿ բոլոր առաջնորդները կմասնակցեն Հաղթանակի շքերթին
28 Փետրվար, 2025 17:36
Երևանում սպասվող հեծանվաշքերթի նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են. մեկնարկը կլինի երեկոյան
05 Հունիս, 2022 19:25
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակին նվիրված ռազմական շքերթ Մոսկվայում (լուսանկարներ)
09 Մայիս, 2021 19:12