Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագիրը նախատեսում է հրադադարից հետո երկրում եվրոպական զորքերի տեղակայում։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հաղորդում է New York Post (NYP)-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։ 

«Սա այն անվտանգության երաշխիքների մի մասն է, որոնք ուկրաինացիները ցանկանում են ստանալ, և մենք հույս ունենք, որ նրանք կստանան դրանք»,- հրատարակությանը հայտնել է աղբյուրը։

Քննարկվում է նաև հրադադարի ռեժիմը վերահսկելու համար առանձին խաղաղապահ ուժ ստեղծելու հնարավորությունը, որը կունենա «ռուսների, ուկրաինացիների և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երրորդ երկրի համատեղ հանձնաժողովի» տեսք, գրում է NYP-ն։

Մեկ օր առաջ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկա երեք օրվա ընթացքում կներկայացնի Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունների մանրամասները։ 

101