Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ի՞նչ հարց եք տալիս, չկա որեւէ հայ մարդ, որ կարող է մերժել Ցեղասպանությունը», - Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց ՔՊ խմբակցության քարտուղադ Արթուր Հովհաննիսյանը։

«Ոչ թե փաշինյանական իշխանություն, այլ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, դուք լրագրող եք եւ խնդրում եմ ձեզ առանձնահատուկ մեկնաբանություններ մի դրեք ձեր հարցերի մեջ, ինչպես կարող է լրագրողը նստի եւ ասի՝ փաշինյանական իշխանություն, դուք լրագրո՞ղ եք, թե ընդդիմադիր գործիչ», - ասաց նա, լրագրողին կոչ անելով հարգել պաշտոնյաներին եւ ՀՀ ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը։

238