
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանի և Հռիփսիմե Հունանյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին: Անիտա Դիմիտրիուն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: