Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է տարածել ու գրել՝

Մեկ

Սիրելի համաքաղաքացիներ.

«Ռոյալ Բիլդինգ» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ երեկ ձևավորված խոսույթը մեր ընկերության ու ԱԺ նախագահ պարոն Ալեն Սիմոնյանի միջև ցանկացած կապի առկայության շուրջ մտացածին է, արհեստածին, կեղծ ու անհիմն։

Ափսոսում ենք, որ տեղեկատվական աղմուկն ունեցավ նաև ոչ օբյեկտիվ, սադրող և ուղղորդված բաղադրիչ, ինչի արդյունքում էլ ծնվեց այդ արհեստական դիսկուրսը, ակնհայտորեն անմաքուր և ոչ պրոֆեսիոնալ ենթատեքստով, ու մնում է հուսալ, որ առողջ տրամաբանությունն այնուամենայնիվ կշարունակի գերիշխել։

Շնորհակալություն։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 19-ին լուրեր էին տարածվել, որ Բաղրամյան 26-ի հետևում կառուցվող շենքերը պատկանում են  Ալեն Սիմոնյանին, ով գնացել և տեղում պարզել էր, թե իրականում ում են պատկանում այդ շենքերը։ 

236