
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ծախսերը 2024 թվականին կազմել են 1 մլրդ 609 մլն 400 հազար դրամ:
Այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը:
«2024 թ. նախագահի աշխատակազմի՝ Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրով, տարեկան պլանը հաստատվել է 1 մլրդ 771 մլն դրամ, ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 771 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 1 մլրդ 609 մլն 400 հազար դրամ: Դա կազմում է ճշտված պլանի մոտ 90.5 տոկոսը: Տնտեսվել է շուրջ 162 մլն դրամ»,–ասաց Պողոսյանը:
Անդրադառնալով տնտեսմանն առավել մանրամասն՝ նա հայտնեց՝ աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տնտեսվել է շուրջ 11 մլն դրամ, էներգետիկ, կոմունալ և կապի ծախսերից՝ 29.9 մլն դրամ, գործուղման ծախսերից՝ 27.2 մլն դրամ, աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ հոդվածով՝ 2.3 մլն դրամ, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման համար նախատեսված միջոցներից տնտեսվել է 2.2 մլն դրամ, գրասենյակային ծախսերի համար նախատեսված միջոցներից՝ 3.2 մլն–ը, ներկայացուցչական ծախսերից՝ 4.4 մլն դրամ, այլ ծախսերից՝ 79 մլն դրամ: