

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ ի թիվս ներքաղաքական այլ հարցերի քննարկվել է նաև կաթողիկոսին հեռացնելու ծրագիրը։
Արդյո՞ք վարչապետն արդեն իր էլեկտրոնային մեյլին նամակներ ստացել է՝ հարցին ի պատասխան, Հարությունյանն ասել է՝ կարծում է, որ առաջիկա օրերին հաղորդագրություն կլինի այն մասին, թե հայտերի ներկայացման հետ կաված գործընթացն ինչ ընթացք է ունենալու:
Պատասխանելով լրագրողի դիտարկմանն այն մասին, որ այս գործընթացն ընդդիմադիրների կողմից դիտարկվում է որպես քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ, նա ասել է.
«Գլուխները պատին են տալիս նման հայտարարություններ անողները, երբ առհասարակ խոսում են քաղաքացիական պատերազմ հրահրելու մասին: Նրանք 2020 թվականի պատերազմից հետո անընդհատ ուզել են քաղաքացիական պատերազմ հրահրել, իրենց փորձերը ձախողվել են, քաղաքական շատ ուժեղ ապտակներ են ստացել և նստել իրենց տեղը, ով որ ասում է՝ գլուխը պատին են տալիս։ ՀՀ-ում չի կարող լինել քաղաքացիական պատերազմ»։