
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովին:
Նա իր խոսքում նշել է, որ ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում ուրախացնում է և խթանում է հարաբերությունների զարգացմանը՝ ասելով որ թվերը խոսում են նրա մասին, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համակարգային թոխգործակցություն առևտրի մեջ և սա միանշանակ է։
Նա շեշետել է, որ կան միանշանակն շատ խնդիրներ, որոնց լուծելու համար անհրաժեշտ են հավելյալ ջանքեր։
«Հայկական ընկերությունները կարողանում են արտադրել մրցունակ արտադրանք, որը պահանջարկ ունի ռուս սպառողի կողմից»,- ասել է նա՝ հավելելով, թե որպես կանոն, որակյալ արտադրանքը ստեղծվում է համեմատաբար փոքր ընկերությունների կողմից, որոնք աջակցության կարիք ունեն համաշխարհային շուկաներ արտահանելու համար: Նա հավելել է, որ ռուս գործընկերները շատ բան են անում այս մարտահրավերները լուծելու համար։