Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ավարտին այցելել է Իրավապահ գործունեության և գործերի քննության կենտրոն, հայտնում են ՔԿ-ից:

Շրջայցի ընթացքում Արթուր Պողոսյանը ծանոթացել է Կենտրոնի հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը և դրանք գործնականում կիրառելու մոտեցումներին, որոնց հիմքում ընկած են նորարարական լուծումները։

Քննչական կոմիտեի նախագահը հատկապես կարևորել է գործերի քննության գործընթացն առավել արդյունավետ և թափանցիկ դարձնող տեխնիկական լուծումների, այդ թվում՝ խելացի թևնոցների և տեսանկարահանող սարքերի կիրառումը։

81