Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը գործ է հարուցել գործարար Միխայիլ Խոդորկովսկու և Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի անդամների դեմ՝ իշխանության բռնի զավթման և ահաբեկչական կազմակերպության ստեղծման համար։
Մեղադրյալների թվում են նաև նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը, քաղաքական գործիչներ Վլադիմիր Կարա-Մուրզան, Դմիտրի Գուդկովը, Գարի Կասպարովը, Լեոնիդ Գոզմանը, Մաքսիմ Ռեզնիկը և Անաստասիա Շևչենկոն։
Ցուցակում են նաև Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Սերգեյ Ալեքսաշենկոն, տնտեսագետ Սերգեյ Գուրիևը, քաղաքագետներ, դերասաններ և այլք։
Ըստ ԱԴԾ-ի՝ Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեն վերոնշյալ անձանց կողմից ստեղծվել է Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, որի նպատակը «իշխանության բռնի զավթումն է» և «սահմանադրական կարգի փոփոխությունը» Ռուսաստանում։