Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները ժամանել են Ղրղզստան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է համատեղ լուսանկարահանման արարողությանը։

Միջկառավարական խորհրդի նիստը սկսվում է նեղ կազմով. վաղը կկայանա ընդլայնված կազմով նիստ։

47-րդ նիստը կկենտրոնանա մաքսային համագործակցության, սննդի անվտանգության և երկաթուղային տրանսպորտի թվայնացման հարցերի վրա: Նախատեսվում է ԵԱՏՄ-ի երեք համաձայնագրերի ստորագրում՝ էլեկտրոնային առևտրի, միջնորդներին և դիլերներին միության շրջանակներում բորսայում առևտուր անելու թույլտվության և անդամ պետություններում ակադեմիական աստիճանների փոխադարձ ճանաչման վերաբերյալ:

86