Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆահրեդդին Նաջաֆ օղլու Իսմայիլովը հետ է կանչվել Ադրբեջանի Հանրապետության՝ Եվրոպայի խորհրդում մշտական ներկայացուցչի պաշտոնից։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ֆահրեդդին Իսմայիլովը Ադրբեջանի մշտական ներկայացուցիչն էր Եվրոպայի խորհրդում 2018 թվականից։

Ադրբեջանի նախագահը նման հայտարարություններ էր արել Բաքվի և ԵԽԽՎ-ի միջև հարաբերությունների սրման ֆոնին՝ քննադատելով կազմակերպության դիրքորոշումը մի շարք հարցերի շուրջ։ Նրա խոսքով՝ Բաքուն դիտարկել է իր հետագա մասնակցության նպատակահարմարությունը եվրոպական այդ կառույցներում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն չվավերացրեց Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ նշելով, որ երկիրը չի կատարել որոշ պարտավորություններ և չի ապահովել կազմակերպության պահանջներին համապատասխան համագործակցություն։ Դրանից հետո Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարել էր, որ դադարեցնում է մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին։

75