ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Մավլինա Ջանջուղազյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։ Արտադրամասը գործում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում և արտադրում է «Քաղցր հեքիաթ» ապրանքանիշի ըմպելիքներ։
Գործունեության կասեցման հիմքում տեսուչների արձանագրությունն է, որով արտադրամասում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։
Մասնավորապես՝
- արտադրամասի հատակի, պատերի և դռների մակերևույթները չեն եղել հեշտ լվացվող, հարթ և չեն համապատասխանել անջրանցիկ, լվացվող ու ախտահանվող նյութերով պատված լինելու պահանջներին,
- առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, ինչպես նաև նպաստել է խոնավության խտացմանը,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին, չեն պահվել պատշաճ վիճակում և չեն ենթարկվել անհրաժեշտ մաքրման ու ախտահանման,
- փաթեթավորման գործընթացները չեն իրականացվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում,
- անձնակազմի համար չեն եղել հանդերձարան և սանհանգույց։
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար։ Սահմանվել է նաև համապատասխան ժամկետ։
06 Օգոստոս, 2026 15:10
81
Կասեցվել է Գավառում գործող «Շուշան» գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
05 Օգոստոս, 2026 15:36
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
04 Օգոստոս, 2026 11:18
«Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ
03 Օգոստոս, 2026 12:54