Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն ունի բավարար հզորություն՝ դիմակայելու ցանկացած գլոբալ մարտահրավերին, այդ թվում՝ Չինաստանից բխող մարտահրավերներին, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Մենք միանգամայն բավականաչափ ուժեղ ենք՝ դիմակայելու ամբողջ աշխարհում առկա սպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանից բխող սպառնալիքներին»,- «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վենսը։

Միևնույն ժամանակ, Վենսն ընդգծել է, որ, թեև Վաշինգտոնը Չինաստանին համարում է հավակնություններ ունեցող մրցակից, որի ուղղությունը հակասում է ամերիկյան շահերին, ԱՄՆ-ն ձգտում է Պեկինի հետ պահպանել դրական հարաբերություններ՝ չնայած առկա տարաձայնություններին։

75