Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը Բիշքեկում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն Պարսից ծոցի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և երկկողմ հարաբերությունների զարգացումը, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պուտինը երկուշաբթի օրը ժամանել է Բիշքեկ՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին։ Ռուսաստանի ղեկավարի և Իրանի նախագահի միջև երկկողմ բանակցությունները նախատեսված են երեքշաբթի օրը։

«Վաղը կքննարկվի Իրանի շուրջ Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը։ Նախագահ Փեզեշքիանը անպայման կտեղեկացնի Պուտինին զարգացումների մասին»,- ասել է Պեսկովը։

Նախագահները առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկեն նաև երկկողմ հարաբերությունները։

65