Արցախի Մարտունի քաղաքում Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին լուրն իրականությանը չի համապատասխանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։

«Արձանը տեղադրվել է 2020–ի սեպտեմբերի 26-ին։ Դեռ վրան աշխատանքներ կան անելու։ Վարպետներն աշխատում են, որևէ պահանջ, հարց արձանը հանելուն այս պահին չկա»,– ասել է Ավանեսյանը։ Քաղաքապետը նաև հայտնեց, որ Նժդեհի արձանը տեղադրված է Մարտունու Գարեգին Նժդեհի անունը կրող փողոցում։

Արձանի պամոնտաժման լուրը հերքել է նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակից Նվեր Դադասյանը. նա քիչ առաջ Facebook-ում հրապարակել է Մարտունիում կանգուն արձանի լուսանկարն ու տեսանյութը ներկա պահին և գրել. «Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ»։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

1402