
Եվրոպական հանձնաժողովն այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ վերջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ազդակիր քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ զգալի քանակի տեղահանված անձանց աջակցելու նպատակով 3 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Եվրոպական միության ջանքերով, 2020 թվականի սեպտեմբերից՝ ռազմական գործողությունների սկզբից, արդեն 6,9 միլիոն եվրո մարդասիրական օգնություն է մոբիլիզացվել։
«Ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածաշրջանում շարունակվում է ծանր մարդասիրական ճգնաժամը, որի սրմանը ներկայում նպաստում են խստաշունչ ձմեռը և կորոնավիրուսային համավարակը։ ԵՄ-ն ավելացնում է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության ազդակիր բնակչության աջակցությունը։ Այն կօգնի տրամադրել արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ պարագաներ, նրանց ովքեր ունեն դրա խիստ կարիքը», նշել է Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։
Նոր հայտարարված օժանադակությունը կօգնի ԵՄ մարդասիրական գործընկեր կազմակերպություններին մատակարարել սնունդ, ձմեռային պարագաներ, ապահովել ապաստան և հոգալ այլ կարիքներ, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ առողջապահական ծառայություններ և հոգեբանական աջակցություն ազդակիր բնակչության համար։ ԵՄ մարդասիրական օգնությունը տրամադրվում է հումանիզմի, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ։
Ընդհանուր տեղեկություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև Վերջին զինված հակամարտությունը, որը վեց շաբաթ մոլեգնում էր անդադար, թողնելով զոհեր, վնասներ և տեղահանվածներ։ Մարտերի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան՝ անվտանգության նկատառումներից ելնելով լքել իրենց տները: Լուրջ վնասներ են հասցվել բնակելի շենք շինություններին և հանրային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ դպրոցներին, առողջապահական հաստատություններին, ճանապարհներին, կոմունալ ծառայությունների և կապի ցանցերին։ Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը և արգելված կասետային զինամթերքի կիրառումը ներառված են միջազգային հումանիտար իրավունքով սահմանված ենթադրյալ խախտումների շարքում:
Ի հեճուկս 2020 թ. նոյեմբերի 9-ի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագրի, հումանիտար իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Կորոնավիրուսային համավարկն ու ցուրտ ջերմաստիճանն էլ ավելի վատթարացնում են իրավիճակը: ԵՄ-ը սերտ կապի մեջ է մարդասիրական գործընկեր կազմակերպությունների և այլ՝ տեղական շահագրգիռ կողմերի հետ`աջակցելու մարդասիրական արձագանքման համակարգմանը:
Հավելյալ տեղեկատվություն՝
EU humanitarian aid in Armenia and Azerbaijan