Ստեփանակերտ-Երևան միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են

Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Այս պահին «Արցախուղի» և «Վահե Կարապետյան» ՓԲ ընկերությունները ձնամաքրման, միաժամանակ աղցանման աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտը շրջաններին կապող բոլոր միջշրջանային ճանապարհահատվածներում:
Ստեփանակերտ-Երևան միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են: Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում (դժվարանցանելի) տեղ-տեղ մերկասառույց է։
ԱԻ ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ երթևեկը կազմակերպել բացառապես ձմեռային անվադողերով:
20 Փետրվար, 2021 17:57
581
Ստեփանակերտ-Երևան միջպետական ավտոճանապարհը դժվարանցանելի է
24 Դեկտեմբեր, 2020 14:23
ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհներին կատարվում են ամառային պահպանման աշխատանքներ
08 Հուլիս, 2025 18:11
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են
04 Մարտ, 2025 18:12
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
17 Դեկտեմբեր, 2024 20:07
Երևան-Երասխ մայրուղում «Նիվա»-ն անկանոն վարած, այլոց կյանքը վտանգած վարորդը հայտնաբերվել է. տեսանյութ
28 Հուլիս, 2025 21:35
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման շրջանակում Սյունիքի մարզի մի շարք տարածքներ կճանաչվեն հանրության գերակա շահ
09 Հունիս, 2022 19:48
Դոնեցկում ականի պայթյունից զոհվել է երեք խաղաղ բնակիչ
22 Փետրվար, 2022 15:25