
ԱՄԷ-ի Tawazun պաշտպանական զարգացման եւ անվտանգության հիմնադրամը պատրաստվում է պատվիրել ռուսական արտադրության 200 թեթեւ ուղղաթիռ եւ անօդաչու սարք, լրագրողներին հայտնել է «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Բացի ֆինանսական ներդրումներից արաբական գործընկերներն արդեն դարձել են ապագա արտադրանքի հիմնական պատվիրատուները. ձեռք է բերվել պայմանավորվածություն VRT500 100 թեթեւ ուղղաթիռների եւ VRT300 100 անօդաչու սարքերի մատակարարման մասին՝ սկսած 2023 թվականից»,-ասել է Չեմեզովը:
Ներկայում ԲԲԸ «ՌՈՒ-Տեխնոլոգիաները» 100 տոկոսով պատկանում են «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությանը, որը ներառված է «Ռոստեխի» կազմում: 2019 թվականի վերջում հաղորդվել էր, որ Tawazun-ը, որն մինչ այդ դարձել էր Aurus ռուսական արտադրության լյուքս դասի ավտոմեքենաների ներդրողը, պատրաստվում է ձեռք բերել «ՌՈՒ-Տեխնոլոգիաների» 50 տոկոսը:
Ի սկզբանե գործարքը նախատեսվում էր ավարտել 2020 թվականի առաջին եռամսյակում: Կիրակի «Ռոստեխի» ղեկավարը նշանակել է նոր ժամկետ՝ այս տարվա առաջին կիսամյակը:
Աղբյուր՝ news.am