Ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցում Անկարայի վրա ամերիկյան կողմի ճնշման ֆոնին ռուսական «Ռոսօբորոնէքսպորտի» տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ Թուրքիայի հետ շարունակվում են բանակցություններ 2-րդ խմբաքանակի վաճառքի ուղղությամբ՝ հայտնում է ermenihaber-ը:

«Ռուսաստանից S-400 համակարգերի 2-րդ խմբաքանակի գնման վերաբերյալ Թուրքիայի հետ  բանակցությունները երբևէ չեն դադարեցվել կամ սառեցվել: Դրանք շարունակվում են այնպես, ինչպես  ծրագրված է եղել»,- ասել է ռուսական զենքի արտահանման ընկերության ղեկավարը:

Բայց Թուրքիան, կարծես թե, պատրաստ է զիջումների: Այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան կարող է մշտական մարտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը: Աքարը ավելացրել էր նաև, որ Անկարան դա կքննարկի ՆԱՏՕ-ի իր գործընկերների ու ԱՄՆ-ի հետ։

660