Մի քանի մարդ է զոհվել Սիրիայում՝ իրաքյան սահմանի մոտ իրանամետ աշխարհազորայինների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրին։

 

Ավելի վաղ Պենտագոնից հայտնել էին, որ ավիահարվածի հետևանքով ոչնչացվել են Իրանի աջակցությունը վայելով շիայական խմբավոումների, այդ թվում «Կատաիբ Հըզբոլլահի» և «Կատաիբ Սայիդ աշ-Շուհադայի» ենթակառուցվածքային մի շարք օբյեկտներ։
Ինչպես նշել են Պենտագոնում, այդ քայլը պատասխան է դարձել Իրաքում ամերիկյան և կոալիցիոն ուժերի վրա կատարված վերջին հարձակումներին։

Ինպես հայտնում է ShantNews.am-ը, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտնել է, որ ամերիկացի զինվորականները հիմնվել են իրաքյան կողմի հետախուզական տվյալների վրա և վստահ են հասցված հարվածի ճշգրտության հարցում։

26 Փետրվար, 2021 20:00
663
; ;