Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան: Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, և փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկ անգամ ևս հորդորում է ձեռնպահ մնալ սադրիչ և կեղծ տեղեկություններ տարածելուց և ընդգծում, որ ՀՀ նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ և համապետական ու համազգային շահերով, գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում: 

 

556