
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը պատասխանել է խորհրդարանի Ալյընտրանքային ժողովրդավարական բարեփոխումներ (ADR) խմբակցության ղեկավար Ֆերնան Կարթայզերի հարցերին, որոնք վերաբերում են հրադադարից հետո ԼՂ ապագայի շուրջ պահպանվող անորոշությանը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է պատգամավորի հարցերն ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պատասխանները.
Հարց. Ո՞րն է ԵՄ մոտեցումն Արցախի իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային հանրային իրավունքի դիտանկյունից, վերջնական ճանաչումը, ի՞նչ եք կարծում։
Պատասխան. ԵՄ-ն հույս ունի, որ կողմերին կհաջողվի բանակցությունների միջոցով գտնել տևական լուծում, որը կսահմանի ԼՂ իրավական կարգավիճակը բոլոր կողմերի համաձայնությամբ։ Այս առումով, ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ԵԱՀԿ գործող նախագահի և նրա անձնական ներկայացուցչի ջանքերին։
Հարց. Ինչպե՞ս է Լյուքսեմբուրգը գնահատում ԵԽԽՎ հունվարի 25-ի թիվ 2357 բանաձևի պահանջների հարցում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները, արդյո՞ք կառավարությունը կարծում է, որ կողմերը կատարել են բանաձևի բոլոր դրույթները, եթե ոչ՝ որտե՞ղ է Լյուքսեմբուրգը տեսնում մոտեցումների տարբերություն, մասնավորապես, բանաձևի հետևյալ ձևակերպումներում. «հրաժարվել իրավիճակը սրող հայտարարություններից, որոնք կարող են արգելափակել քաղաքական երկխոսությունը, ապահովել եռակողմ հայտարարությամբ ստանձնած հումանիտար պարտավորությունների կատարումը՝ բոլոր գերիների և այլ պահվող անձանց և զոհերի մարմինների վերադարձ, մշակութային ժառանգության պահպանում, սրբավայրերի պղծման, մասնավոր սեփականության ոչնչացման և կատարված ռազմական հանցագործությունների հարցերով անկախ հետաքննության իրականացում՝ ընդհուպ մինչև մեղավորներին պատասխանատվության ենթարկելը»։
Պատասխան. Գերիների փոխանակման հարցը հրադադարի հայտարարության այն կետերից է, որն ամենախնդրահարույցն է մինչ օրս։ Հայաստանը վերադարձրել է իր մոտ պահվող բոլոր անձանց, սակայն մեծ թվով հայ ռազմագերիներ դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում։ Երկու երկրների միջև ագրեսիվ հռետորաբանությունը, որը հատկապես շարունակաբար բորբոքում է Ադրբեջանի նախագահը, բարդացնում է կառուցողական համագործակցությունը։ Տարածաշրջանի մշակութային ժառանգության պահպանումը կողմերի համար նույնպես շարունակում է մնալ վիճելի հարցերից մեկը։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: