Պուտին․ «Կապիկությամբ զբաղվելու ցանկություն չունեի»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով` ինքը որոշել է Covid-19-ի դեմ պատվաստվել առանց տեսախցիկների քանի որ «կապիկությամբ զբաղվելու ցանկություն չունի»։
«Մի՞թե մենք պետք է կապիկությամբ զբաղվենք, որովհետև ինչ-որ տեղ ուրիշ մարդիկ նույն բանն են արել», - Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում այսօր հայտարարել է Պուտինը՝ մեկնաբանելով այն փաստը, որ արևմտյան մի շարք պետությունների ղեկավարներ գերադասել են հրապարակայնորեն պատվաստվել։
Ռուսաստանի նախագահը նաև չի հստակեցրել, թե հատկապես որ վակցինայով է պատվաստվել։ «Այդ պատվաստանյութի անունը գիտի միայն իմ բուժող բժիշկը», - հայտարարել է Պուտինը։
28 Մարտ, 2021 21:41
2327
Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու սպառնալիքները Բելառուսի հասցեին․ Պեսկով
22 Հունիս, 2026 20:10
Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու սպառնալիքները Բելառուսի հասցեին․ Պեսկով
22 Հունիս, 2026 15:18
Պուտինը կստորագրի Պետդումայի ընտրությունների օր նշանակելու մասին հրամանագիր
11 Հունիս, 2026 14:27