Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ ապրիլի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 19:00-ին  Իջևան-Դիլիջան  ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում  բախվել են 35- ամյա Վահրամ Օրդինյանի վարած «Mercedes E» մակնիշի  90 օօ 901համարանիշի և 55-ամյա Աղաջան Ներկարարյանի վարած  «Vaz 2110» մակնիշի 40 TT 707 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով  Ա․ Ներկարարյանը, «Mercedes E»-ի  ուղևորներ 15-ամյա Նոնա, 18-ամյա Գագիկ  Փաշինյանները տեղի ուժերով հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության թիվ 62 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։  

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխաորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։   

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

610