
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդիդ Զիդանը մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի խաղում։
«Շատ լավ զգացողություններ ունեմ։ Հրաշալի սկսեցինք հանդիպումը եւ հասանք արժանի հաղթանակի։ Երրորդ գոլը խփելու բազմաթիվ հնարավորություններ ունեցանք, բայց չօգտագործեցինք։
Հեշտ չէր, քանի որ «Բարսելոնան» շատ ուժեղ է։ Ուրախ եմ մեր խաղացողների համար։ Կազմում շատ փոփոխություններ արեցինք։ Բոլորը կենտրոնացած են գործի վրա, բոլորը ցանկանում են խաղալ։ Դա ինձ ուրախացնում է, մենք բոլորս ձգտում ենք նույն բանի։ Միասին տարանք այս հաղթանակը։
Չեմպիոնական մրցավազքում ոչինչ չփոխվեց, առջեւում դեռ շատ հանդիպումներ կան։ Հիմա պետք է հանգստանալ այս երկու ծանրագույն խաղերից հետո։ Չգիտեմ, թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում։ Ֆիզիկական պատրաստության տեսանկյունից, մենք հիմա հասել են սահմանագծին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Ռեալը» 66 միավորով հավասարվեց առաջատար Մադրիդի «Աթլետիկոյին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Բարսելոնան» 65 միավորով նահանջեց երրորդ տեղ:
Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 2:1 (տեսանյութ)
Քարիմ Բենզեմա, 13, Տոնի Կրոս, 28 – Օսկար Մինգյեսա, 60
Հեռացում՝ Կազեմիրո, 90 («Ռեալ»)
«Ռեալ». Կուրտուա, Լուկաս Վասկես (Օդրիոսոլա, 43), Միլիտաո, Նաչո, Մենդի, Կազեմիրո, Կրոս (Իսկո, 73), Մոդրիչ, Վալվերդե (Ասենսիո, 61), Վինիսիուս (Մարսելո, 73), Բենզեմա (Մարիանո Դիաս, 73):
«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Սերժինյո Դեստ (Գրիզման, 46), Ռոլանդ Արաուխո (Մորիբա, 72), Լանգլե, Մինգյեսա, Ալբա, Բուսկետս (Սերխի Ռոբերտո, 64), Պեդրի (Տրինկաո, 81), Դե Յոնգ, Մեսի, Դեմբելե (Բրեյթուեյթ, 81):
Աղբյուր՝ sport.news.am