Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը կգլխավորի «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբը, կողմերը պայմանավորվել են պայմանագրի կետերի շուրջ, հայտնում է իսպանական Sport.es պորտալը՝ հղում անելով El Chiringuito հեռուստաընկերության լրագրող Մուհամեդ ալ Կաաբիին։

Ավելի վաղ արտասահմանյան բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնում էին, որ ամռանը թիմը կգլխավորի Զիդանը։ Ալ-Քաաբիի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ ավելի վաղ։ Սպասվում է, որ իր հերթին Ֆրանսիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կգլխավորի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Զիդանը գործազուրկ է մայիսից, երբ երկրորդ անգամ լքեց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։

711