«Գերության մեջ գտնվող անձանց հետ ունենք որոշակի իրականացվող գործառույթներ, բայց ընդհանուր առմամբ օրենսդրությամբ սահմանված է, թե անձը որ դեպքերում կարող է զինվորական ծառայությունից ազատվել»,- ասաց գնդապետ Ավետիսյանը՝ պատասխանելով գերությունից վերադարձած ժամկետային զինծառայության մեջ գտնվող անձանց նորից բանակ զորակոչելու մասին հարցին։ 

«Անձանց հոգեկան առողջության վիճակը մեր ուշադրությունից ամենևին էլ չի վրիպել։ Ներկայումս տրամադրված է  «Լեռնային Հայաստան» առողջարանը, և ներգրավված են մեր բուժիչները, հոգեբույժները, հոգեբանները, նաև դրսից ենք ներգրավում ռազմական հոգեբանների, որոնք աշխատում են տեղում այն զինծառայողների հետ, որոնք ծառայությունը անցել և վերադարձել են»,- ասաց Ավետիսյանը։

Օրերս մամուլում շրջանառվում էր դեռևս դեկտեմբեր ամսին գերությունից վերադարձած զինվորի մասին, որը հրաժարվում էր գնալ ծառայության. այդ մասին գնդապետ Ավետիսյանը պատասխանել է․ «Կոնկրետ այն անձի մասին, որ խոսում եք, ես չեմ կարող այս պահին ասել, որովհետև դա մեր պարտականությունների, իրավասությունների մեջ չի մտնում, բայց ենթադրում եմ, որ փորձաքննությունը անցել է և փորձաքննությունից ելնելով է որոշում կայացվել, որ անձը պիտանի է և կարող է գնալ զինվորական ծառայությունը շարունակելու»։ «Պետք է դիտարկենք համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը, որ գերության մեջ գտնվող, օրինակ՝ գերությունից վերադարձող անձինք նորից զինվորական ծառայության մեջ չներգրավվեն, փոքր տրամաբանության տեսանկյունից վիճարկելի է»,- հավելել է նա։ 

Գնդապետը նշել է նաև, որ եթե անձը գերի եղավ ու ունի առողջական խնդիր, անկախ իր գերի կամ այլ կարգավիճակից, այսպես թե այնպես ազատվելու է ծառայությունից։ 

 

1515