ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի դիմաց 2021 թվականի ապրիլի 22-ին մի խումբ անձանց կողմից հասարակական կարգի պահպանություն իրականացնող անձանց դիմադրելու, բռնություն գործադրելով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթ:

Քրեական գործով կազմվել է քննչական խումբ, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով  կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

23 Ապրիլ, 2021 16:47
164
; ;