ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձում ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային նշանակության է համարում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար:

 «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային նշանակություն ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում: Հարկ է բարձր գնահատել ԱՄՆ նախագահի անձնական ջանքն ու կառավարության քայլը՝ իրերն իրենց անունով կոչելու և համամարդկային այդ աղետի միջազգային ճանաչման գործում ներդրած հսկայական և անուրանալի ավանդի համար»:  

Փոխվարչապետը համոզվածություն է հայտնել, միաժամանակ, որ վաղ, թե ուշ Թուրքիան նույնպես ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը: «Ուստի, անկախ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումից, Ցեղասպանության հարցն ու դրա միջազգային ճանաչումը համամարդկային նշանակություն ունեն, և խոսակցությունն այդ մասին պետք է չդադարի»,-ասել է Ավինյանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային նշանակություն...

Опубликовано Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Суббота, 24 апреля 2021 г.

 

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի ուղերձում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

 

1641