Խաչատուր Սուքիասյանի ելույթը ԱԺ ամբիոնից․

«Մեծարգո նախագահող, հարգելի գործընկերներ, սիրելի հանձնաժողով, ես ուզում եմ անդրադառնալ հանձնաժողովի կարևորությանը. այսօր քննարկում ենք, թե ով պետք է ղեկավարի հանձնաժողովը: Տնտեսական հանձնաժողովը ամենամեծ հանձնաժողովն է։ Փաթեթները, որոնք գալիս են կառավարությունից կամ պատգամավորների կողմից, դրանց համար անհրաժեշտ են խորքային, ինստիտուցիոնալ բարեփոխիչներ՝ մասնագետներ:

Վերջին երկուսուկես տարում, ես կարծում եմ, կառավարությունը և հանձնաժողովը բավականին լավ աշխատանք են գրանցել, որովհետև 90-ականներից սկսել ենք բարեփոխումներ՝  հաշվի առնելով, որ մենք պլանային տնտեսությունից անցել ենք շուկայական տնտեսության։ Այդ բարեփոխումները եղել են տնտեսության տեսակից բխող, իսկ առաջարկները ուսումնասիրվել են խորքային, ինչից հետո որոշում է կայացվել  այս կամ այն փոփոխությունը կատարել թե՛ հարկերի մասին օրենքի, թե՛ավելացված հարկերի, թե՛ ձեր ասած՝ ռոյալթի մասին օրենքում։ Դրա համար մենք պետք է ավելի լուրջ մոտենանք այս հարցին. իհարկե, կա այսպիսի մոտեցում նախարարություններում, երբ որ նախարարական պորտֆելը լինում է քաղաքական, բայց բոլոր փոխնախարարները լինում են ինստիտուցիոնալ բարեփոխիչներ։ Իհարկե, մենք պետք է հասկանանք՝ պարոն Հակոբյանը կարողանալո՞ւ է այդ ձևով ընկալել կամ այդքան ժամանակ տրամադրել, կամ այն ինստիտուտները, որոնք իրեն օգնելու են։ Երբ որ կառավարությունից գալիս է փաթեթը, կառավարությունը իր ինստիտուցիոնալ  մասնագետների հետ որոշում է կայացնում այս կամ այն օրենքի մեջ այս կամ այն փոփոխությունը կատարել: Ես անձերի նկատմաբ ոչինչ չունեմ, սակայն ես կուզենամ օգնել ցանկացած մարդու և կուզենամ կոչ անել, որ այդ հանձնաժողովում մասնագետներ հավաքվեն, որպեսզի մենք կարողանանք կառավարությունից բերած փաստաթղթերը ճիշտ հասկանալ, թե խոսքը ինչի մասին է, և կարողանանք արագ ընդունել:

Սա առաջինը:

Երկրորդը, շատ խոսվեց Հայաստանում այսօր տնտեսության իրական վիճակի մասին, որն իրականության հետ ոչ մի կապ չունի: ՀՀ տնտեսությունը դինամիկ զարգանում է, առաջինը՝ պետք է նայել այլ տվյալներ: Առաջինը, մենք պետք է հասկանանք՝ արտահանումը ինչ կառուցվածք ունի, և ես համաձայն եմ, որ պետք  է Հայաստանում գնացող պղնձի խտանյութը շատ քիչ տոկոս կազմի մեր ՀՆԱ-ի մեջ, և մենք պետք է դիվերսիֆիկացնենք․ Հայաստանում պետք է ծնվի ցանկացած միկրոոլորտ և այն պետք է հարկեր վճարի: Այսօր, երբ մենք նայում ենք արտահանմանը և ներմուծմանը, շատ հետաքրքիր կառուցվածք է ներմուծման առումով՝ մինչև 800 միլիոնի սարքավորում է  գալիս Հայաստան, այդ 800 միլիոնի սարքավորումը արդեն հավելյալ արժեք ստեղծող սարքավորումներ են, որոնք գալիս են այս կամ այն ոլորտ, այս կամ այն արտադրությունը տան, և այդ արտադրությունը պետք է արտահանվի կա՛մ ներքին կարիքների համար, կա՛մ պետք է փոխարինի ներմուծվող այս կամ այն ապրանքին: Շատ լուրջ աշխատանք ունենք մաքսային և հարկային հատվածում: Ինչո՞ւ, որովհետև մենք միշտ սիրել ենք նայել օտարի ինչ-որ գործողություններին. մի կարևոր բան, մենք ոչ մի պրոտեկցիոն գործիք չենք օգտագործում մեր ներքին արտադրողին պաշտպանելու համար, բայց շատ երկրներ ունեն պրոտեկցիոն գործիքներ: Իհարկե, Համաշխարհային առևտրի կազմակերպությունը հատուկ նորմեր է սահմանում, բայց դուք պետք է այդ նորմերից խուսափող այլ կարգի օրենքների միջոցով կարողանաք պրոտեկցիոն քաղաքականություն վարել, որպեսզի մեր արտադրողները կարողանան առավել մրցունակ լինել:  

Սա այս հատվածի մասին է, որի մասին ես կուզենայի խոսել: Ասում եք՝ պարտքը, պարտքը: Ի՞նչ պարտքը: Կամ երբ որ ասում եք՝ գիտեք, հիմա Հայաստանում տնտեսությունը փլուզվում է։ Այսօր արդեն երկուսուկես ամիս է՝  ՀՀ ԿԲ-ն միջամտում է,  արտարժույթ է ձեռք բերում, որպեսզի դրամը առավել չկայունանա  և արտահանումը չկանգնի։ Դուք ինքներդ կարող եք արտաքին պահուստները նայել, որը երեք միլիարդն անցել է արդեն, այդ ինչի հաշվին է անցել, երբ որ միջամտում են, շատ արտարժույթ, շատ դոլար է գալիս ՀՀ և այդ դոլարը պարտադիր պետք է գնել, որպեսզի դրամը առավել չկայունանա, և մեր արտահանումը չկանգնի, և դուք չտուժեք որպես արտահանող ձեռնարկություն: Հիմա կուզեմ ձեռնարկությունից երկու փաստ ասել։ Ես խնդրում եմ, դուք բոլորդ մեր բարեկամներն ու ընկերներն ենք, մենք բոլորս էլ պետք է իրար ճիշտ հասկանանք, ես էլ իմ կյանքում շատ եմ սխալվել, ցանկացած մարդ սխալվում է, ցանկացած մարդ կարող է իր գործունեության ընթացքում սխալներ անել։ Երբ որ սեփականաշնորհվել է պղնձամոլիբդենային գործարանը, ես չգիտեմ, թե ովքեր են եղել խորհուրդ տվողները, ինձ մոտ գրված է՝  մինչև անգամ հոդվածներ կան, ես նոր դա էի ուսումնասիրում, սեփականաշնորհման արդյունքում այդ պայմանավորվածությունը, որ ձեռք է բերվել երկու տարվա ընթացքում, պետք է գումարը վճարեն՝ առաջին տարին 45 միլիոն, հետո 87 միլիոն․ խոսքը 132 միլիոնի մասին է։ Այն ձեռք է բերել 60 տոկոս օտարազգի, ով ինստիտուցիոնալ ոչ մի նման գործարքի հետ կապ չի ունեցել մինչև ձեռք բերումը, դրանից հետո ՀՀ-ն է կառավարումը իրականացրել, մեր քաղաքացիների ջանքերով է զարգացել և տվել եկամուտներ այդ պարոնը կամ այդ կազմակերպությունը ՀՀ-ից, դուք կարող եք ինձ օգնել, իմ կարծիքով այսպես ասեմ՝ 500 մլն ավելի գումար է տարել, իսկ չէ՞ր կարող այդ կառավարիչը այդ 500 միլիոնի տերը դառնալ, թե պարտադիր օտարը պետք է տերը դառնար, որը ինստիտուցիոնալ կառույց չի ունեցել, ոչ մի ինստիտուցիոնալ կառույց կառավարել, եղել է հայկական կառավարիչների ձեռքում և 500 մլն Հայաստանից կամ 600 միլիոն դուրս է եկել: Ես գիտեմ, որ երրորդ նախագահի փեսան հարձակումներ է գործել և մասնաբաժին փոխել․ ես դրա վրա ուշադրություն չեմ դարձանում, որովհետև Հայաստանում «Բլոյից» գնում է «Գոլո», բայց այլ երկիր գնալը և անհասկանալի ձևով պնդել, որ պետք է այսինչ մարդը ունենա 60 տոկոսից, ես չեմ ընդունում։ ՀՀ-ում այդ գումարը ինչ-որ տեղ կներդրվեր, մի ինչ-որ շենք կկառուցվեր։ Ես դրանից հետո ուսումնասիրել, հարցուփորձ եմ արել, հարցրել՝ արդյոք այս մարդը մի շենք, շինություն, մի նոր արդյունաբերություն, մի կոոպերացիա, մի հզոր համակարգ, մի նոր տեխնոլոգիա, մի ինովացիա բերել է, ներդրել է Հայաստանում՝ ո՛չ, չի բերել, չի ներդրել: Ներդրում բառն ասացիք, ի՞նչ եք ուզում այդ ներդրումներից։ Դուք ՀՀ-ում, պատկերացնում եք, խոշոր գործարանի բաժնետեր եք, կամ ձեր եղբայրը, ձեր ընտանիքի անդամը, ՀՀ-ում բացի այդ խոշոր ձեռնարկությունից և մի քանի այլ ձեռնարկությունից, որոնք որ արդեն սեփականատեր ունեն, այսօր արդեն 150 միլիոն դոլարը որտե՞ղ կարող եք իրացնել, ներդրում կատարել և դա մրցունակ լինի և վնասով դուրս չգաք: Շատ բարդ է:

Այդ երկուսուկես միլիարդ եվրոն տվել են, մինչև անգամ մենք մտածում ենք 5 տարում կարող ենք այն իրացնել։ Այդ ինչ ծրագրեր, էդ ինչ նախագծեր պետք է լինեն, որ մենք կարողանանք 5 տարում իրացնել: Դուք մոռանում ենք, որ ՀՀ-ում 3 միլիոն բնակչություն կա, այդ ի՞նչ պետք է անենք մենք, որ այդ գումարները կարողանանք արդյունավետ իրացնել, արդյունաբերություն ստեղծել այդքան կարճ ժամանակահատվածում, որը դառնա մրցունակ, սկսի արտահանում կատարել, և այդ գումարները գան բյուջե: Դինամիկ զարգանում է Հայաստանի գյուղատնտեսությունը։ Ֆանտաստիկ ձևով զարգանում են ինստիտուցիոնալ ջերմոցները, մարդիկ հասկացել են՝ կարողանում են եկամուտ ունենալ։ Հավասար պայմաններ ունի, չկա զոռբայություն, անօրինականություն չկա՝ ուզեք-չուզեք զարգանալու է: Մարդիկ գալու են ներդրում իրականացնելու։

Իհարկե, մեզ մոտ կրթական համակարգը շատ վատ վիճակում է, մենք պետք է խորքային բարեփոխումներ իրականացնենք, որովհետև այն մասնագիտությունները, որոնք Հայաստանին պետք են, մինչև անգամ դրա մասին տեղյակ չեն, թե ինչի կարիք կա։ Հետո շատ արագ է փոխվում ամեն ինչ։ Այսօր, օրինակ, նոր գործիքներ են ի հայտ գալիս, Covid-ից հետո շատ երկրներում անկում է եղել, և այդ երկրներից շատ գրասենյակներ տեղափոխվել են Հայաստան։ Դուք գիտեք, որ Հայաստանում արդեն 170 լոգիստիկ կազմակերպություն է գործում, որոնք աշխատում են օտար երկրում լոգիստիկ տեղափոխությունների համար և մոտավորապես 1000-1500 դոլարին համարժեք աշխատավարձ են ստանում։ Էլ չասեմ սուփորթող ընկերությունները, որտեղ հավաքվում են տարբեր լեզու ունեցողներ և ստանում 300-400 հազար դրամ աշխատավարձ»։

5913